Ինչպե՞ս կարող ենք Ձեզ օգնել

Կամո Թովմասյանը՝ L'Orange Gold-ում

 

Kamo Tovmasyan վերջերս այցելել է L'Orange Gold սրահ՝ ծանոթանալու սրահի նորություններին։

«Մի քանի օրից մեկնում եմ Paris՝ ներկա լինելու Paris Fashion Week-ի ֆեշն շոուներին ու մինչ այդ որոշեցի այցելել L'Orange Gold սրահ՝ տեսնելու, թե ինչ նորություններ կան այստեղ։ 

Սրահն արդեն ներկայացնում է նաև Cartier բրենդի ակնոցների շարքը, և այժմ դրանք կարող եք ձեռք բերել հենց Աբովյան 11 հասցեում։ Ես ինքս առցանց գնումների սիրահար չեմ, հատկապես երբ խոսքը ակնոցների մասին է․ կարևոր է անձամբ փորձել ու գնահատել, մանավանդ որ ունեմ օվալաձև դեմք և ակնոցների ընտրության հարցում չափազանց բծախնդիր եմ։ 

Ի դեպ, Մարտի 8-ին ընդառաջ գործում է հատուկ առաջարկ հենց Cartier բրենդի ակնոցների գնման դեպքում, եթե փնտրում եք յուրահատուկ նվեր, այցելեք Lorange Gold կամ միացեք նրանց ինստագրամյան էջին։

Lorange Gold սրահը բացահայտել եմ երեք տարի առաջ, երբ Դուբայում հրավիրված էի Cartier-ի միջոցառմանը։ Այքոնիկ դարձած Cartier Tank ժամացույցի մոդելը, որի դեմքը Ռեմի Մալիկն էր, հենց Lorange Gold սրահից գնեցի։ժամացույցը՝ մոդելը, որի դեմքը Rami Malek-ն է, հենց այստեղից՝ L'Orange Gold սրահից եմ գնել»։

Բացի Cartier-ից, սրահում ներկայացված են նաև Hublot և Blancpain ժամացույցներ, ինչպես նաև բացառիկ զարդեր Crivelli, Pasquale Bruni, Mikimoto և Giorgio Visconti բրենդերից։

Սրահում կարելի է գտնել նաև ժամացույցների և զարդերի համար նախատեսված աքսեսուարներ՝ Swiss Kubik և Scatola del Tempo ապրանքանիշերից։